02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սրանց զառանցանքները թող լսեն իրենց պաշտպանները՝ Չավուշօղլուն ու Ալիևը․ մենք մի բան պետք է անենք․․․»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտների ելույթները լսելն անիմաստ է։

Ասում էին՝ չկասկածեք հաղթելու ենք, բայց 5000 նահատակի մեղքի տակ ընկան ու խայտառակորեն ծնկի եկան թշնամու առջեւ։

Ասում էին ՝ ոչ մի փոխզիջում, բայց հիմա միայն զիջում են։

 

Ասում էին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց վախենում են Արցախ գնալ ու հայտարարել՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ասում էին՝ Ակնան մեր հայրենիքն է, բայց ոչ միայն Ակնան տվեցին, այլ նաեւ 100-ից ավել բնակավայրեր ու մի քանի քաղաքներ։

Ասում էին՝ 1-2 ամսից գերիները կգան,բայց գերիներին Բաքվում դատում են։

Ասում էին՝  թուրքերը ցեղասպան քաղաքականություն են իրականացնում արցախահայության նկատմամբ, բայց այսօր թուրքերի պայմաններն են կատարում ու Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվում։

Սրանց զառանցանքները թող լսեն իրենց պաշտպանները՝ Չավուշօղլուն ու Ալիեւը։

Իսկ մենք մի բան պետք է անենք՝ ճանապարհենք այս հակապետական ռեժիմին դեպի պատմության «աղբանոցը»»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ