19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գազային ատրճանակ..եռագույն դրոշ…սպանդ. պարզաբանում է բերման ենթարկվածը/վիդեո/

՛՛Ազատության հրապարակ էի գնացել ծանրացած հոգով, մոմավառության պետք է մասնակցեյի ու գնացել էի միայն դրա համար՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ՛՛ Հիմնադիր խորհրդարանի՛՛ անդամ, ՛՛Իրավունք և աջակցություն՛՛ հիմնադրամի նախագահ  Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը հանգամանորեն նկարագրեց միջադեպը: Սկզբում հրապարակ են ներխուժել քաղաքացիական հագուստներով մի խումբ մարդիկ, ովքեր բավականին կոշտ կերպով սկսել են խոչընդոտել Ազատության հրապարակում հավաքված մարդկանց գործողությունները: Ծանրացած սրտով ըմբոստացած քաղաքացիները բնականաբար չեն հասկացել կատարվածը: Ըստ Սարուխանյանի բերման են ենթարկվել հավաքվածների մեծ մասը:

Հետո արդեն համազգեստով ոստիկանները հետևել են առաջին ալիքին և հրահանգել.՛՛Տանել սրանց է՛լ , ու սրանց է՛լ՛՛,-պատմեց Սարուխանյանը:

Սարուխանյանի համար այս բոլորը տարօրինակ է ու կտրված իրավական դաշտից:

՛՛Ոստիկանությունը այս դեպքում առանձին որոշում կայացնող մարմին չի, որ որոշում կայացնի և նման գործողություններ կատարի: Սա միանշանակ քաղաքական պատվեր է՛՛,-ասաց Գագիկ Սարուխանյանը:

Նա նշեց, որ իրեն բերման ենթարկելու պահին ոստիկաններից մեկը պատահաբար է շոշոփել իր մոտ եղած օրինական գազային ատրճանակը:

Արդեն ոստիկանությունում ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ անդամ Կարո Եղնուկյանը ինքն է տեղեկացրել, որ իր մոտ գազային ատրճանակ կա:

Սարուխանյանի համար ցավը սակայն կայանում է նրանում, որ ոտնատակ են եղել եռագույն դրոշները, այն դրոշները, որոնցով պարուրված հայերը աղոթում էին….

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազատության հրապարակում ինքնաբուխ մոմավառություն և սատարման ակցիա էր նախաձեռնվել ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի: Սակայն ակցիան վերածվեց բախման և տասնյակ մարդիկ ձերբակալվեցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ