Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ դեսպանն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության։
Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել։
Տիկին դեսպան, հանդգնեմ ուղղել Ձեր կիքսը։
Միացյալ Նահանգները լավ գործընկեր պետք է ձեռք բերեին ոչ թե ի դեմս Հայաստանի կառավարության, այլ Հայաստանի Հանրապետության։
Զգու՞մ եք տարբերությունը։