23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հարկ վճարողները կծանոթանան ԵՏՄ անդամակցությունից բխող օրենսդրական և վարչարարարական նորամուծություններին

Ֆինանսների նախարարությունն իրազեկման հանդիպումներ է սկսում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հունվարի 19-ից 27-ը ՀՀ տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպվելու է ՛՛Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական և վարչարարական նորամուծությունները՛՛ խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք: Հանդիպումները նպատակ ունեն բարձրացնելու հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրության փոփոխությունների և վարչարարության նորությունների վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում ունկնդիրներին հնարավորություն է ընձեռնվելու ներկայացնել հուզող հարցերն ու առաջարկությունները: Առաջին հանդիպումը կմեկնարկի հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, ՛՛Մոսկվա՛՛ կինոթատրոնում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ