Վարչապետը մասնակցել է գյուղատնտեսական առաջին կոոպերատիվի շնորհանդեսին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին այցելել է Ճարտար քաղաք և մասնակցել համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսության ծրագրի շնորհանդեսին:
Վարչապետը ողջունելի է համարել Ճարտարի բնակչության նախաձեռնությամբ ստեղծվող գյուղատնտեսական առաջին կոոպերատիվը և նշել, որ ժամանակը ցույց է տվել, որ կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո Արցախում գյուղատնտեսությունը լուրջ հետընթաց է ապրել: Նա շեշտադրել է, որ ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ կառավարությունը մեծապես աջակցում է համայնքներում կոոպերատիվների ձևավորման և զարգացման գործընթացին:
Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմավորվող կոոպերատիվը նպաստելու է Ճարտարի երբեմնի գյուղատնտեսական հնարավորությունների վերականգնմանը, որն իր դրական ազդեցությունը կունենա բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման վրա: Բացի գյուղատնտեսական կուլտուրաների