23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գո՞ւցե ֆեյք է ու հակառակորդների հորինածը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սոցցանցերում տիրող հասարակական տրամադրությունները՝ կապված Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ,մասնավորապես ասաց, որ հայերի եւ ռուսների բանավեճերին խառնվել են այլ ազգի ներկայացուցիչներ: Տիգրան Քոչարյանը ըմբռնումով է մոտենում հուզականությանը, բայց հորդորում է նաեւ սթափ նայել իրադրաձություններին:

“Սոցցանցերում տարածեցին, որ Վալերի Պերմյակովի odnoklassniki-ի էջում տարօրինակ փոփոխություններ են կատարվել: Ինչ գիտեք դա ֆեյք չի, ու ադրբեջանցիների ձեռքի գործն է”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ