14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչ կտա բանկերի խոշորացումը

”Եթե մենք ռեսուրսների լավ տեղաբաշխում ունենանք, այդ քայլը դրական կլինի, եթե ոչ, ապա մոնոպոլիաները չեն բացառվում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով բանկերի խոշորացման հնարավորությունից:
Ըստ նրա՝ նվազագույնը յոթ բանկ պետք է օտարել: ՛՛Բանկային համակարգն ինքնանպատակ ինստիտուտ չէ, պետք է նպաստի երկրի տնտեսության զարգացմանը, եթե ոչ, ապա այդ ինստիտուտը հօդս է ցնդում՛՛:

Ինչ վերաբերում է դրամ-դոլարի փոխարժեքին, տնտեսագետն ասաց, որ Հայաստանի տրանսֆերտները հիմնականում Ռուսաստանից են գալիս, Հայաստանի գործարար միջավայրի ճնշող մեծամասնության շրջանառությունը կրկին ռուբլու գոտում են տեղի ունենում, դրա համար էլ ռուբլու հետ տեղի ունեցողն ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա: ՛՛Որպեսզի Հայաստանը զերծ մնար դրանից, մենք պետք է ունենայինք մեր սեփական արդյունավետ տնտեսությունը, բայց բոլորս գիտենք, որ այս կտրվածքով ունենք ընդգծված խոցելիություն: Դրամի վիճակը կլինի այնպես, ինչ կլինի ռուբլու հետ՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ