14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեզ պետք չեն Կոստանյանի լյալյաները. Լևոն Բարսեղյան

’’Դա հազարավոր մարդկանց պահանջն էր, որ երեկ հնչեց Գյումրիում: Կոստանյանի  այսօրվա ելույթը ակնհայտորեն մեր պահանջը չէր: Մեզ թող չփորձեն իրենց տեքստերով կշտացնել: Հեքիաթային տեքստեր գրելու համար թող առանձին մարդիկ չպահեն:Մեզ պետք է, որ հանցագործը դատապարտվի ՀՀ դատարանում և պատիժը կրի Հայաստանում: Առայժմ Գևորգ Կոստանյանի ասածները մոտ չեն մեր պահանջներին’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրիի ’’Ասպարեզ’’ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ Գյումրիում հանցագործից վրեժխնդիր լինելու բազմաթիվ սցենարներ են պտտվում ժողովրդի մեջ, գյումրեցիները բորբոքված են և չեն զիջելու: Եթե այսօր երեկոյան 17:00-ին իրենց պահանջները բավարարող փաստարկներ չհնչեն, Գյումրին պատրաստ կլինի վճռական քայլերի:

”Մեզ Կոստանյանի լյալյաները պետք չեն: Մեզ հստակ պատասխան է պետք”,-ասաց Բարսեղյանը:

Նա նշեց, որ ռուսներ ասելով` ռուս  ժողովրդին նկատի չունի, այլ ռուսական իշխանություններին.”Մենք չենք ասում՝ այդ տղային տվեք մեզ` ինքնադատաստան անենք: Ասում ենք՝ նա պետք է պատժվի այն երկրում, որտեղ սպանդ է իրականացրել”,-հավելեց Լևոն Բարսեղյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ