21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքն ընդդիմադիրների ներկայությամբ. Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը մշտապես ճշմարտությունից փախել է, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Սա էլ բացառություն չէր։ Իսկ ինչում էր վարչապետի ասելիքը և բովանդակությունը։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ այդ ասելիքը կասի՝ նայելով հասցեատերերի՝ ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն դրա հետ», – ասաց Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին,թե արդյոք ՔՊ-ական պատգամավորները տեղյակ են, թե ինչ բացահայտում էր նախօրեին պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը, որ այդպես էլ չարեց։

«Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքն ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախնեն», – ասաց Արթուր Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ