23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայ ուսանողը երբեք չի կարող հանդուրժել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում». ուսանողները Արցախի դրոշներով մտան Ագրարային համալսարան

«Ուսանող, զարթնիր» կարգախոսով երիտասարդները շարունակում են ակցիա իրականացնել երևանյան մի շարք բուհերում։

Ակցիան այսօր նրանք սկսեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։ Անվտանգության աշխատակիցները սկզբում թույլ չտվեցին ուսանողներին ակցիա իրականացնել, սակայն նրանց միացավ համալսարանի դասախոսներից մեկն ու պնդեց, որ երիտասարդներն իրավունք ունեն մտնել համալսարանի շենք։

Երկար բանակցություններից հետո, ի վերջո, ուսանողները Արցախի դրոշներով մտան Ագրարային համալսարան՝ կոչ անելով բոլոր ուսանողներին միանալ իրենց պայքարին։

Երիտասարդները համալսարանի բակում բարձրացրեցին Արցախի դրոշը։

 

«Հայ ուսանողը երբեք չի կարող հանդուրժել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում», – հայտարարեցին ակցիա իրականացնող երիտասարդները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ