Շամշյանը լավ գիտեր Վանոյին /վիդեո/
Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գրող Վանո Սիրադեյանի ծննդյան 66–ամյակի առիթով հրավիրված ասուլիսում “Ելք” շարժման նախաձեռնող կինովավերագիր Վարդուհի Սիմոնյանը պատասխանելով այն հարցին, թե Վանոն գուցե լավ գրող է, բայց ոստիկանապետ չէր` ասաց. “Նրա օրոք բերդերը “նայող” ու գողական դեդավշինա չեն ունեցել, հետ բերենք էլի Վանոյին”:
Զրույցին խառնվեց եւ գործընկերոջը պաշտպանեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ասելով, որ մտավորական նախարարից վախենում էին կրիմինալները, “սաղ փախան Հայաստանից”:
Ըստ Շամշյանի ինքը լավ գիտեր Վանոյին, եւ նրա օրոք հասարակ ժողովուրդը վախ չուներ: “Ազգաբնակչությունը գիտեր, Վանոն չէր նեղացնում ոչ մեկի”,-ասաց Շամշյանը:
Մինչեւ Սիարդեղյանը, ըստ Շամշյանի, նախարարը ինչ-որ Լեւոն Գալստյանն էր: “Բայց ասֆալտի ֆիդայիները ոտները խփում էին, տանում ինչ ուզում, բայց Վանոն եկավ բռունցքը խփեց սեղանին ու լուծվեց ամեն ինչ”,-ասաց Գ. Շամշյանը: