15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս տարի զրկված եմ ազատությունից, չեմ կարող մասնակցել ջահերով երթին, խնդրում եմ՝ դուք մասնակցեք․ Մամիկոն Ասլանյանի կոչը

Անազատության մեջ գտնվող, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Սիրելի՛ վանաձորցիներ, ամեն տարի ձեր խոնարհ ծառան մասնակցել է Հայոց ցեղասպանության նախօրյակին կազմակերպվող ջահերով երթին։ Այս տարի «հատուկ հանձնարարությամբ» ես զրկված եմ ազատությունից, իսկ քաղաքս` զարգացումից։

Սակայն այս պահին ուզում եմ խոսել մեր բոլորիս ազգային պարտքի և սրբազան արժեքների մասին: Մենք հա՛յ ենք, պահանջատեր հա՛յ, ով լցված է Արցախի պաշտպանության վճռականությամբ և ապրում է ցեղասպանության արդար դատի ու վրեժի սպասումով: Այս «կարմիր» գծերը մեր գոյաբանական հիմքերն են։

Խնդրում եմ ապրիլի 23-ին մասնակցել ջահերով երթին` դրանով իսկ ձեր ձայնը լսելի դարձնել ու բռունցքվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ