Ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Նիկոլն ու իր խունտան մնան իշխանության. Տիգրան Վարդանյան
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Նիկոլն ու իր խունտան մնան իշխանության:
1. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն առաջիկա օրերին կամ գալիք ամսում կստորագրեն «խաղաղության դարաշրջան» բացող պայմանագիր: Իրականում սա լինելու է հետևյալ սկզբունքի վրա` տարածքներ խաղաղության դիմաց, իսկ ավելի կոնկրետ Արցախից հրաժարում և այն Ադրբեջանին հանձնում:
2. Թուրքիայի հետ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, կկնքվի ինչ-որ համաձայնագիր, բայց այդ փաստաթղթի մեջ եղած և ոչ մի կետ չի բխելու Հայաստանի շահերից: Ի դեպ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն իմ գրառման առաջին կետն իրագործելուց հետո: Մնացած բոլոր դեպքերում թուրքական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները` Նիկոլին մեկը մյուսի ետևից չափալաելու են, իսկ մյուս կետերն էլ վերաբերվելու են Սյունիքով անցնող «թուրքական միջանցք»-ին և 1915թ. Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն:
3. Այս ամենից հետո Հայաստանում կբարձրացվի հակառուսական ալիք, որին կհաջորդի ռուսական ռազմաբազայի դուրս բերումը ՀՀ տարածքից: Այս ամենից հետո Հայաստանը կդառնա թուրքական վիլայեթ: Կլինեն սահմանադրական փոփոխություններ, իսկ նոր օրենքների տրցակը կհարմարեցվի Թուրքիայի պահանջներին:
4. Թուրքական տնտեսությունը կխժռի հայկական շուկան, իսկ վերջինս էլ կկորցնի իր անկախությունը: Չնայած, եթե պետությունն է կորցնում իր անկախությունը, էլ ու՞մ տանձին ա էդ տնտեսություն կոչվածը:
Այս ամենը կանխելու համար մենք ունենալու ենք մեկ հնարավորություն և բոլոր նրանք, ովքեր չեն պայքարի էս արհավիրքի դեմ, ուրեմն ոչ մի բանով չեն տարբերվում թշնամուց ու դավաճանից: Ընտրությունը ձերն է` կամ հայավարի կռիվ եք տալիս, կամ դանակը մտցնում եք սեփական պետության սիրտը»: