Գրիգոր Դանելյանն էլ անկեղծացավ
՛՛Ֆուլ Հաուսի՛՛հումորային ծրագրի դերասան Գրիգոր Դանիելյանը անցած 2014 թվականը համարում է ստեղծագործական հաջողությունների տարի։
՛՛2014 թվականի հաջողություններից մեկը Ֆուլ Հաուս սիթքոմի կյանքի կոչելն էր: Վերջապես մենք կարողացանք հումորի նոր տեսակ բերել հեռուստատեսային դաշտ, որը շատ ռիսկային էր, սակայն սպասումները ավելի քան արդարացվեցին՛՛։
Դերասանը կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ միասին աշխատեցնում ե ՛՛Տրիո՛՛ ստուդիան։
՛՛Ուզում եմ ավելանել, որ նաև մեծ փոփոխություն եղավ իմ և կնոջս հիմնած Տրիո ստուդիոում, մենք արդեն 2015-ի հունվարից այն կտեղափոխենք ուրիշ տեղ և ավելի լայնամասշտաբ գործունեություն կծավալենք: Այսուհետ այն գործելու է Եվրասիա Միջազգային համալսարանի տարածքում՛՛,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց դերասանը։
Ինչպես նախորդ տարի այս տարի ևս դերասանը ընտանիքի հետ միասին Ամանորը դիմավորելու է Ծաղկաձորում․ ՛՛Ամանորի գիշերը Հռիփսիմեի հետ լինելու եմ շխատանքի մեջ հենց Ծաղկաձորում, որից հետո կմնանք այնտեղ և կհանգստանանք՛՛։
2015 թվականից ակնկալիքները մեծ են, ինչպես և ամեն տարի Ամանորից առաջ․՛՛Հուսամ Այծը իրեն կարդարացնի և սպասումներս կարդարանան՛՛։