Հենրիխ Մխիթարյանի որդին հոր հետ եղել է խաղադաշտում և «գոլ խփել»
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի որդին «Ռոմա»-ի վերջին խաղից հետո հոր հետ եղել է խաղադաշտում և «գոլ խփել»:
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում Սերիա Ա-ի «Սալերնիտանա»-ի դեմ հերթական խաղից հետո, որտեղ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, հայ ֆուտբոլիստի որդին` Համլետ Մխիթարյանը, հոր հետ գնդակ է խաղացել և նաև դարձել «գոլի հեղինակ»: