16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ…

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը:

Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Եկեղեցիներից բոլորը  մոմեր են տուն տանում  Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում, ապա Ջրօրհնեք է կատարվում:

Այսօր մարդիկ իրար ողջունում են “Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Մեզի եւ Ձեզի մեծ ավետիս” բարեմաղթանքներով:

Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Սուրբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պասը` դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը: 

Իսկ հունվարի 7-ին Հայաստանում Մեռելոց է: Մարդիկ այցելության են գնում իրենց հարազատների շիրիմներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ