01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սկանդալային երգչուհին նոր անակնկալներ ունի

Սկանդալային երգչուհի Ջուսը նույնպես անձնական կյանք ունի: Նա էլ կարող է սիրել, հիասթափվել, լքվել կամ հեռանալ:

2014 թվականը երգչուհի Ջուսսի համար երջանկության և բաժանության տարի էր։ Պարադոքսալ զգացողությունների արանքում մարդը ի վերջո մնում է իր անձի հետ մեն-մենակ:

՛՛2014  թվականին սկսեցի ավելի շատ բան հասկանալ, սկսեցի մարդկանց տարբերել, ինչպես նաև զանազաել սուտը ճշտից, 2014  թվականը ինձ դաս տվեց անձնական կյանքիս հետ կապված՛՛,-մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:

 Անձնական կյանքի դժվարությունները, անհաջողությունները մի կողմ դնելով երգչուհին նշում է, որ իր աշխատանքային գործունեության մեջ հաջողակ տարի է եղել, նկարհանել է երկու տեսահոլովակ․ ՛՛Վերջին  ՛՛LOVE SONG՛՛ տեսահոլովակը շատ սիրվեց քաղաքացիների կողմից, որը կարող ենք ասել մեծ հաջողություն է, ինչպես նաև Ռուսաստանի ռադիոլսողների քվեարկությամբ իմ  ՛՛TINIGHT՛՛  երգը գրավել է երրորդ հորիզոնականը, ինչի համար ստացել եմ պատվոգիր՛՛։

Եգչուհին տեղեկացրեց, որ Ամանորը դիմավորել է երգելով և հանգիստ չի նստել՝ հինգ ռեստորանային համալիրներում է երգել։

՛՛Պետք է տեղեկացնեմ, որ շատ եմ սիրում Ամանորը դիմավորել աշխատանքի մեջ, այստեղից այնտեղ վազվզելով, այն ինձ ոգեշնչում է՛՛,-ասաց երգչուհին՝ ավելացնելով, որ  այս տարի կլինեն նոր տեսահոլովակներ, կտրուկ ոճային փոփոխություններ, նոր հետաքրքիր անկանկալներ։

2015  թվականին Ջուսսը սպասում է երջանիկ շրջադարձերին և անձնականում, և երգարվեստում։

Հիշեցնենք, որ Henaran.am-ը Հին Նոր տարուն` այսօր,  կրկնում է Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր ու ընթերցողների կողմից սիրված հոդվածները: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ