23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում հոկտեմբերի 13-22-ը կանցկացվի մարդահամար

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը։

Կառավարության որոշման համաձայն՝ հերթական մարդահամարը կանցկացվի 2022թ-ի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ։

Նիստի ընթացքում Վիճակագրական կոմիտեն Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2022թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկությունը։ Նշվել է, որ ՀՀ 2022թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2020 փուլի մարդահամարների անցկացման համակցված եղանակի կիրառման ուղեցույցներով և ընթացակարգերով՝ բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների և 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ:

Օրակարգային երկրորդ հարցով քննարկվել է Մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը։

Հնգօրյա ժամկետում Հանձնաժողովի անդամների կողմից երկու հարցերի վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները ստանալուց, հարցաշարը լրամշակելուց հետո Հանձնաժողովի քննարկման արդյունքում ձևավորած կարծիքի հիման վրա 2022թ. մարդահամարի ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որպեսզի հաջորդ փուլով Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվի մարդահամարի հարցաթերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ