23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց հայ ժողովրդին՝ խոսելով Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակի մասին:

Նա հիշեցրեց Անվտանգության խորհրդի վերջին նիստից հետո տարածված հայտարարութունը, ըստ որի՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ ու հարձակում ձեռնարկելու նպատակ ունի:

Վարչապետն ասաց, թե այս հայտարարությունը լրացուցիչ հարցեր է առաջացրել, ըստ այդմ, հանդես կգա մի շարք պարզաբանումներով:

«Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն. նա նախ դիվանագիտական կամ հանրային հարթակ է նետում թեզեր, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են», – ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, թե ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ