16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լիտվայի պաշտպանության նախարարին

Հունիսի 25-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի պաշտպանության նախարար Ռասա Յուկնեւիչիենեին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. “Վերջին տարիներին հայ-լիտվական համագործակցությունը նոր լիցք է ստացել, որը նշանավորվեց անցյալ տարի կայացած Լիտվայի նախագահի այցով Հայաստան, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններով”: Նախարար Նալբանդյանի խոսքերով թե քաղաքական երկխոսության, թե միջխորհրդարանական կապերի եւ թե մշակութային փոխանակումների առումով համագործակցությունը նշանակալի զարգացում է ապրել: ԱԳ նախարարը նշեց, որ  այդ գործընթացում լուրջ դեր խաղաց Հայաստանի դեսպանության բացումը Վիլնյուսում:

Լիտվայի պաշտպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ ինքը բարձր է գնահատում Հայաստանի հետ հաստատված բազմաբնույթ  համագործակցությունը, որի կարեւոր բաղադրիչ են հանդիսանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ հաստատված հարաբերությունները:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային օրակարգի խնդիրներ:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ