ԿԸՀ-ն հրապարակել է Վեդիի ընտրությունների նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խոշորացված Վեդի համայնքի համամասնական ընտրությունների նախնական արդյունքները։
Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։
Քվարկությանը մասնակցել է 23378 ընտրող, որը կազմում է ընտրողների 63 տոկոսը:
Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վեդի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, հենց նա էլ կդառնա համայնքապետ: