«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության ճարտարապետներին, սա խաղաղության դարաշրջանի արշալույսն է»․ Սերժ Սարգսյան /տեսանյութ/
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ խնդրել «խաղաղության ճարտարապետներից»։
«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, գնացեք, խաղաղության ճարտարապետներին հարցրեք», – լրագրողներին ասաց Սարգսյանը։
Ինչո՞ւ է հիմա ակտիվացել հակառակորդը, ՀՀ երրորդ նախագահը արձագանքեց. «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի՝ նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»։
Հարցին՝ կարո՞ղ է սա պայմանավորվածություն լինել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ենթադրությունների վրա չի հիմնվում։
«Գնացեք, ճարտարապետներին հարցրեք», – հավելեց Հայաստանի երրորդ նախագահը։