18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարևորը մաքրության պահպնումն է.ԱՆ ներկայացուցիչը՝ ամանորյա թունավորումներից խուսափելու մասին

՛՛Հայաստանում ընդունված է ամանորը դիմավորել լեցուն սեղաններով: Այս առիթով նախարարության անունից մի քանի խորհուրդներ կուզենայի տրամադրել, որպեսզի տոներն անցկացնենք առողջ, առանց տհաճ պատահարների՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության ՛՛ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

 Բակունցը նշեց, որ պետք է սնունդը պատրաստել այնպես, որ ուտելուց հետո առողջության համար խնդիր չներկայացնի .՛՛ Սննդամթերքի մշակման ու պատրաստման մասին՝ ամենակարևորը հնարավորինս մաքրության ապահովումն է խոհանոցում, խոհանոցային պարագաների, մեր ձեռքերի: Հում և եփած սննդամթերքը պետք է իրարից հեռու պահել, որ հումը չաղտոտի եփածը, դանակը պետք է հաճախ լվանալ: Մյուս կարևոր խնդիրը՝ ինչպես ենք ջեմային մշակման ենթարկում, պետք է լավ եփենք սնունը, որ եթե մանէներ լինեն, ապա դրանք վերանան: Անպայման սննդամթերքը պատրաստել ու մատուցել թարմ վիճակում: Պետք է փոքր մասնաբաժիններով եփենք ու պատրաստենք սեղանին մատուցելուց առաջ: Իսկ եթե պետք է պահպանենք եփածը, ուրեմն պետք է ուշադիր լինել պահանման ռեժիմին, հատկապես խոսքը մսամթերքի մասին է՛՛,-նշեց Բակունցը:

 

Բակունցը տեղեկացրեց, որ եթե որևէ սնունդ պետք է պահպանենք սենյակային ջերմաստիճանում, ապա դա չարժի 2 ժամից ավելի պահել իսկ  սառնակարում 6-18 ժամից ավելի հատկապես մսամթերք պետք չէ պահել: Եթե ինչ-որ սնունդ պետք է պահեք ավելի երկար, ապա սառցարանում պետք է պահել.՛՛Պահածոների մասին՝ ամառային աշնանային սեզոնին բոլորին խնդրում էինք, որ տնային պայմաններում պահածոներ չանել, քանի որ … կոչ եմ անում բոլորին, ուտելուց առաջ ենթարկել խորը ջերմային մշակման մոտ 20 րոպե, որպեսզի մանրէներեը վերանան: Սրանք համաշխարհային ընդունված չափանիշներն են, որոնք հնարավորինս նվազեցնում են վտանգները՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ