23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ նստաշրջանը` այսօր. դռնփակ քննարկում կլինի. «Ժողովուրդ»

Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 21 հարց, սակայն կան հարցեր, որոնք պատգամավորները կքննարկեն երկրորդ ընթերցմամբ: Այսօր նիստի երկրորդ մասում կքննարկվի «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագիծը հեղինակել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Նրանք առաջարկում են ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

Արդեն օրվա երրորդ կեսին կքննարկվի «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած՝ «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը: Այսպիսի հրատապ նիստ անցկացնելու նախաձեռնությանը միացել են նաեւ մյուս ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Հավանաբար այդ նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ