27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ամենը բխում է նրանց պարագլխի՝ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությունից

Եկել ենք ոչ ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը և ևս մեկ անգամ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք ամեն ինչ անելու ենք դա թույլ չտալու համար։ Այս մասին քիչ առաջ ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդներից կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Տևական ժամանակ է Արցախում ապրող մեր հայրենակիցները գտնվում են ադրբեջանական սադրանքների, տեղեկատվական, քարոզչական և  հոգեբանական գրոհների ներքո, շփման գծի հարակից հատվածներում գտնվող մեծ թվով բնակավայրեր կրակահերթերի,  արկակոծության, տարբեր սպառնալիքների ներքո են։

Ադրբեջանական կողմը Արցախի տարբեր բնակավայրերում բարձրախոսների միջոցով կոչեր և  սպառնալիքներ է հնչեցնում մեր հայրենակիցների նկատմամբ, կոչ են անում թողել Արցախն ու հեռանալ, հակառակ դեպքում  սպառնում են դա անել ուժի կիրառման միջոցով։ Շուրջ 10 օր է պայթեցված է Հայաստանից Արցախ գնացող գազատարը, մեր հայրենակիցները գտնվում են բավականին ծանր վիճակում, այսինքն՝ Արցախում կա էներգետիկ ճգնաժամ։ Անկախ այն հանգամանքից, որ նշում են՝ բանակցում են գազատարը վերականգնելու ուղղությամբ, ադրբեջանցիները որևէ երաշխիք չեն տալիս, որ հետագայում  նմանատիպ իրավիճակ չի ստեղծվի։

Բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի նկատմամբ ամբողջությամբ օկուպացիայի իրականացումը։ Սա է իրական պատկերը։ Եկել ենք հենց սրա մասին խոսելու։Սրան զուգահեռ՝  Հայաստանում իշխող ուժը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում են, որ իրենց համար քննարկելի է  Արցախի  հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու հարցը։ Սրանք պատահական սայթաքումներ չեն, սրանք պատահական հայտարարություններ չեն, սրանք բխում են  նրանց պարագլխի՝ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությունների տրամաբանությունից»,- հավելեց նա։

Կարեն Մարտիրոսյան

 

hraparak.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ