07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ հերթական նստաշրջանը խոստանում է հետաքրքիր եւ երկարատեւ լինել. Փաշինյանն անձամբ է ներկայանալու․ «Ժողովուրդ»

Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանը խոստանում է հետաքրքիր եւ երկարատեւ լինել: Բանն այն է, որ խորհրդարանում պետք է քննարկվի կառավարության 2021 թվականի կատարողականը, ընդ որում՝ դա պետք է արվի ոլորտ առ ոլորտ, ինչպես այժմ քննարկվում է մշտական հանձնաժողովներում: Դա ենթադրում է, որ կառավարության անդամները պետք է ներկայանան, ներկայացնեն իրենց կատարողականը եւ պատասխանեն պատգամավորների հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն նախարարներին զգուշացված է՝ ինչ հանդիպումներ եւ քննարկումներ են առկա, կազմակերպել այնպես, որ կարողանան ներկա գտնվել այդ օրերին եւ չարժանանան ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը:

Ավելին՝ մենք տեղեկացանք, որ առաջին օրն անձամբ կներկայանա եւ զեկույցով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա կպատասխանի նաեւ պատգամավորների հարցերին»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ