24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ. Պաշտպանության փոխնախարար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հայտարարեց, թե 2021-ին հաստատված պաշտպանական գերատեսչությունում բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզում նշված է, թե «հայեցակարգը վերափոխելու է Զինված ուժերը, զարգացնելու ու վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ՝ ագրեսիայից պաշտպանվելու»։

«Մեր զինված ուժերը երբևէ ագրեսիայի նպատակ ունեցող Զինված ուժեր է եղե՞լ, որ հիմա էլ հայեցակարգով ուզում են ոչ ագրեսոր Զինված ուժեր ձևավորել, թե՞ ուղղակի ուզում են անատամ Զինված ուժեր, որը նույնիսկ պաշտպանությունից հակահարձակման երբևէ ի վիճակի չի լինի անցնել», – պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց պատգամավորը։

Արման Սարգսյանն էլ ասաց, թե իրենց նպատակը, բնականաբար, «անատամ բանակ» ունենալը չէ, այլ ֆիքսելն է, որ ՀՀ զինված ուժերը չի ստեղծվելու ագրեսիայի նպատակով։

«ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ։ Անատամ լինելու մասին խոսք լինել չի կարող, պետությունն ամեն ինչ անում է, որ մեր զինված ուժերը լինի մարտունակ ու հնարավոր հակահարված տալու ընդունակ», – ասաց պաշտպանության փոխնախարարը։

Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ հայեցակարգի բովանդակությունն այդքան էլ իր համար ընդունելի չի եղել:

«Ես այդ աշխատանքով բավարարված չեմ ու հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքները առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, ՊՆ-ն բաց է», – ասել էր նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ