26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը՝ 2014-ին

2014 թվականը Հայաստանի Հանրապետության համար տնտեսական նկատելի  բարեփոխումների տարի է: Միջազգային հարաբերությունների մասով Հայաստանի համար շատ կարևոր էր 2014թ.հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի մասնակից երկրների կողմից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրումը:

Մյուս կողմից, Հայաստանի  տնտեսության, և Ռուսաստանի Դաշնությունից ստացվող տրանսֆերտների ծավալի վրա բացասական ազդեցություն ունեցավ արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը, որի անմիջական  հետևանքն էլ հանդիսացավ  Ռուսաստանի տնտեսության և ռուբլու զգալի անկումը:  

Ռուբլու անկումը որոշակի չափով պայմանավորեց նաև հայկական դրամի  արժեզրկման գործընթացը, սակայն դա երկար չտևեց, և Հայաստանի տնտեսության ու ֆինանսական համակարգի վրա բացասական ազդեցություն չունեցավ:

ՀՀ դրամի արժևորումը իրականացվեց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ձեռնարկած դրամավարկային ու արտարժութային համապատասխան միջոցառումների, մասնավորապես, Կենտրոնական բանկի` 2014թ. դեկտեմբերի     17–ին առևտրային բանկերի արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը 12 տոկոսից մինչև 24 տոկոս բարձրացնելու մասին ընդունած որոշման  արդյունքում:

Իրանի հետ ստորագրվեց բազմամիլիոնանոց էներգետիկ ծրագիր, որն իրենից ներկայացնում է երկու հիդրոէլեկտրակայանների կառուցում Հայաստան-Իրան սահմանագիծ հանդիսացող Արաքս գետի վրա։ Վրաստանի հետ իրականացվեցին մի շարք ծրագրեր՝ տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, հումանիտար և մշակութային ոլորտներում, մասնավորապես, Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի,  և  Դեբեդ գետի վրա Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր` «Բարեկամության» կամուրջի կառուցումը:

Այս տարի տնտեսության կառուցվածքային տարբեր  ստորաբաժանումներում  իրականացվեցին  որակական  մեծ փոփոխություններ, մասնավորապես՝  հարկային համակարգի արդիականացումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, էլեկտրոնային համակարգի ներդրումը քաղաքացիների սպասարկման պետական բորոր ոլորտներում, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացումը:

Առանձնակի կարելի է նշել գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումները` բիզնեսի համար նպաստավոր միջավայր  առաջարկելով հայկական և օտարերկրյա ներդրողներին ու գործարարներին, ինչպես նաև յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների սահմանափակումը մեկ անգամով:

Այժմ Հայաստանում գործում են հարկային տարբեր տիպի արտոնություններ, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը հետաձգվում է 1-ից  3 տարի ժամկետով սարքավորումների  ներմուծման դեպքում: Նշենք նաև, որ ԱԱՀ վճարումը հետաձգվում է 3 տարի ժամկետով՝  ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների մաքսային արժեքը 200 մլն. դրամը գերազանցելու դեպքում:

2014թ. հոկտեմբերին բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը, որը նորովի է ներկայացնում Հայաստանի կրթական համակարգը աշխարհում՝ ապահովելով ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսք Հայաստան: Մեր երկրում ձևավորված այս կառույցը խթանում է միջազգային ամենաբարձր  չափանիշներին համապատասխան կրթական համակարգի ստեղծումը Հայաստանում, ինչպես նաև մեծ հնարավորություններ է ապահովում Տավուշի տարածաշրշանում դպրոցին սպասարկող ենթակառուցվածքների  և  տուրիզմի  զարգացման համար:

Տիգրան Խաչատրյան



KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ