23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հույս ունի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ, և ելույթում նշել, որ Թուրքիան Ուկրաինայում երկարատև զինադադարի հույս ունի:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը հերթական անգամ քննադատել է միջազգային կառույցների՝ շեշտելով, որ դրանք ի վիճակի չեն դիմակայել ներկայիս ճգնաժամերին ու պատերազմներին։

 

Միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը սահմանափակվում է հայտարարություններով։ Սա ամոթալի է»,- ասել է Էրդողանը:

 

Նրա խոսքով, միջազգային կառույցները, որոնց առաքելությունն է պաշտպանել համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը, անտարբեր են մնում առանձին ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ։

«Նրանք, ովքեր աղմուկ են բարձրացնում, հենց որ խոսքը գնում է իրենց շահերի մասին, անտեսում են ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում (խմբ. նկատի ունի Սիրիայում), որտեղ գտնվում է Թուրքիան արդեն 11 տարի»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ ուկրաինական իրադարձությունները դարձել են «երկակի ստանդարտների» քաղաքականության հերթական դրսեւորումը։

«Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ճգնաժամը ողբերգության չվերածվի։ Միաժամանակ, պետությունների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու Անկարայի կուրսը մնում է անփոփոխ։ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտերը դադարեցնելու համար: Թուրքիան Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հույս ունի: Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ բաց թողնելով երկխոսության ուղիները Մոսկվայի և Կիևի համար», – ասել է Էրդողանը։

Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին, որոնք ենթադրում են մարդկային մեծ կորուստներ երկու կողմերի համար, փախստականների թիվը հասել է 2 միլիոն մարդու։

Թուրքիայի ղեկավարը զգուշացրել է, որ եթե արյունահեղությունը շարունակվի, 5-10 միլիոն մարդ կլքի Ուկրաինան։

Էրդողանը «չափազանց նշանակալից» է անվանել Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված է մարտի 10-ին Անթալիայում։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ