01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Նախագահը այսպիսին էլ կարող է լինել. հուզիչ կադրեր /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են զոհված եւ հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների:

Հանրապետության Նախագահն իր եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին, բարեմաղթանքներ հղել նրանց.

“Սիրելի՛ երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ դուք երգով, պարով, խաղերով եք հրաժեշտ տալիս անցնող տարվան, եւ ձեր այս ուրախությունը նոր շունչ է հաղորդում այս շենքին, այս պատերին: Այդ շունչը տեւական ժամանակ թեւածելու է այս շենքում:

Մենք շատ հաճախ ենք նախագահի նստավայրում ընդունում երեխաների, այդ թվում՝ դպրոցականների եւ հատկապես նրանց, ովքեր իրենց ուսմամբ ու վարքով բարձրացնում են մեր երկրի հեղինակությունը, օրինակ` դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաներում շահում են մրցանակներ: Ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը տարիներ հետո գալու են այս շենք՝ որպես հաղթող երեխաներ, գալու են, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականների, երիտասարդ ստեղծագործողների համար սահմանած ՀՀ Նախագահի մրցանակները:

Միշտ հիշեք, սիրելի՛ երեխաներ, որ ամեն ինչ լավ է լինելու, դուք կարողանալու եք ամեն ինչ հաջողությամբ ավարտին հասցնել, միայն այդ ամենը պետք է անեք ուրախությամբ եւ սիրով. ուրախությամբ պետք է խաղաք, ուրախությամբ պետք է սովորեք, ուրախությամբ պետք է ընկերություն անեք եւ այդ դեպքում միշտ հաջողություն եք ունենալու:

Ուզում եմ, որպեսզի դուք լիաթոք ապրեք, ուզում եմ, որպեսզի ձեր ամեն օրը լինի ուրախությամբ լեցուն, որ լավ ընկերներ ունենաք, ուզում եմ, որ ուրախացնեք ձեր ծնողներին, ձեր տատիկներին, պապիկներին: Դո՛ւք եք մեր երկրի հույսը, մեր երկրի ապագան:

Ուզում եմ, որպեսզի 2015թ. դուք շատ ավելի մեծ հաջողություններ ունենաք, ուզում եմ, որ 2015թ. ձեր ծնողները ձեզ ավելի շատ գովեն լավ վարքի, լավ սովորելու համար: Ես եւ տիկին Ռիտան շնորհավորում ենք ձեր Նոր տարին եւ ցանկանում ենք, որ գալիք տարին լինի շատ ավելի լավը ձեզ համար, քան դուք եք պատկերացնում:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ”:

Ելույթից եւ տոնածառի լույսերը վառելուց հետո նախագահն ու առաջին տիկինը զրուցեցին երեխաների հետ: Նախագահը համբուրեց եւ լուսանկարվեց հատուկ կարիքավոր երեխաների հետ: Սերժ Սարգսյանին նաեւ նամակներ հանձնեցին: 

Դիտեք տեսանյութը

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ