16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ դարերի պատմություն ունեցող հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը Հայաստանի անկախությունից ի վեր վերաճել է երկու պետությունների փոխշահավետ սերտ գործընկերության եւ քաղաքական ակտիվ երկխոսությամբ առանձնացող բարձր մակարդակի հարաբերությունների: Այդ հարաբերություններում, Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի համոզմամբ, կարեւոր եւ մեծ դերակատարություն ունեն բացառիկ ջերմ միջխորհրդարանական կապերն ու արդյունավետ համագործակցությունը: Հատկապես ընդգծվել է «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը:

Զրուցակիցները երկու երկրների համագործակցության կարեւոր բաղադրիչ են համարել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցությունն ու ուրախությամբ արձանագրել այդ ոլորտում ձեռք բերված առաջընթացը: Նրանք նշել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի 60-ից ավելի քույր քաղաքների եւ շրջանների միջեւ հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:

ՀՀ նախագահը եւ Ֆրանսիայի Սենատի նախագահը կարեւորել են նաեւ միջազգային հարթակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ իշխանություններին, այդ թվում Սենատին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման համար:

Փարիզում ավարտելով պաշտոնական հանդիպումները՝ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ:

Լիոնում այսօր երեկոյան նախատեսված է նաեւ Նախագահի հանդիպումը Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ