30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Միջուկային զենք ձեռք բերելու վերաբերյալ ուկրաինական կողմի անպատասխանատու հայտարարությունները դատարկ քաջություն չեն»․ Լավրով

Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսաուղերձի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ–ի՝ զինաթափման հարցերով համաժողովի նիստում։

«Վտանգները, որոնք Զելենսկու ռեժիմը ներկայացնում է հարևան երկրներին և ընդհանրապես միջազգային անվտանգությանը, զգալիորեն աճել են այն բանից հետո, երբ Կիևում տեղակայված իշխանությունները սկսել են վտանգավոր խաղեր խաղալ՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ», – ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ ասել է Լավրովը։

Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինական կողմի «անպատասխանատու հայտարարությունները» միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի մասին «դատարկ քաջություն չեն»։

«Մենք չենք կարող չարձագանքել այս իրական վտանգին: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանը հավատարիմ է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման իր պարտավորություններին և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինայում միջուկային զենքի և նման տեխնոլոգիաների առաջացումը կանխելու համար»,- ասել է նա։

Ինչպես ընդգծել է Լավրովը, ռուսական կողմը «ակնկալում է, որ բոլորը իրենց հաշիվ են տալիս այս խնդրի լուծման անհրաժեշտության վերաբերյալ»։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ