Մարդ կա՞, որին Նիկոլը չի գցել, կամ չի գցելու, չկա նման մարդ. Արմեն Աշոտյան
Աշխարհում երևացող դարձած կոնֆլիկտը գերտերությունների միջև մեր տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի գլխին վաղուց է իջել: Yerevan.Today-տաղավարում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ես այդ կոնֆլիկտի մաս եմ համարում, օրինակ՝ 2018 թվականի իշխանազավթումը, կարծես թե առաջին հայացքից պատերազմ չէր, քեֆ-ուրախություն էր, կրակում էին ոչ թե զենքերը, այլ շամպայնի շշերը մեր հրաժարականի ժամանակ, բայց իրականում 18-ի իշխանազավթումը եղել է աշխարհաքաղաքական մեծ խաղի, աշխարհաքաղաքական բախման հետևանք: Այսինքն այն, ինչ կատարվում է այսօր Ուկրաինայի շուրջ, մենք առնվազն երկու ալիքով տեսել ենք՝ 2018-ի իշխանազավթումը և 44-օրյա պատերազմը: Բայց սա չի նշանակում, որ 3-րդը չենք տեսնելու, մենք իմաստուն ժողովուրդ ենք, ասում ենք՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Այնպես որ եթե նախորդ ծեծած կարկուտի դասերը չես քաղել, ապա շատ մեծ հավանականություն կա, որ նորից այդ կարկուտը խփելու է, եթե հակակարկտային ցանց չես դրել. քաղաքական իմաստով մենք այդ ցանցը չենք դրել»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
yerevan.today