Ուկրաինան կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ
Ուկրաինան կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ, երկուշաբթի օրն առավոտյան տեսաուղերձով հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք Եվրամիությանն ենք դիմում նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության խնդրանքով»,-հայտարարել է նա:
Զելենսկին վստահություն է հայտնել, որ նման որոշումն արդարացի է, եւ որ ուկրաինացիները դրան արժանացել են: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Սահմանադրության մեջ փոփոխություներ կատարելու մասին օրենք, որը վերաբերում է երկրի՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական ուղեգծին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: