22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի պետական շահը պահանջում է նորոգել ու խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«1920-ին Արեւմուտքը որեւէ զինվոր չուղարկեց պաշտպանելու Հայաստանը, չնայած խոստում է , որ տալիս էր։
Արդյունքում թուրքերը մտան Ալեքսանդրապոլ։
2008-ին ՆԱՏՕ-ն որեւէ օգնություն չցուցաբերեց Վրաստանին:
Արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։
Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ն ուկրաինացիների գլխի տակ «փափուկ բարձ» դրեց, իսկ այսօր «ձեռքերը լվացել» է։
«Փուռը տալը» ՝ Արեւմուտքի փեշակն է դարձել։
Արեւմտամետության ջատագովներ, իսկ ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Ուր»-ը չգիտեմ, բայց լուռ էր հաստատ։
 
Կասեք ՝ բա ռուսներն ու՞ր էին ։
Ասեմ. ռուս խաղաղապահները չլինեին, թուրքն այսօր ոչ միայն Ստեփանակերտում էր լինելու, այլ նաեւ Սյունիքում ու շատ հնարավոր է Արարատյան դաշտում։
Հայաստանի պետական շահը պահանջում է նորոգել ու խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Ու դա հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ