22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցի պատգամավորները Երևանում այցելել են Կապույտ մզկիթ ու այն անվանել «ադրբեջանական»

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական Կապույտ մզկիթ և այն անվանել «ադրբեջանական»։

«Մենք այցելել ենք Կապույտ մզկիթ։ Որքան որ գիտենք, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած պատերի վրայի գրառումներն այլ երկրի են պատկանում, բայց պատերը, ճարտարապետությունն ու ոգին միայն մեզ է պատկանում։ Մենք հավատում ենք, որ մի օր այս մզկիթի իրական տերերը կկարողանան իրենց աղոթքները բարձրացնել։ Իսկ ադրբեջանցիների աղոթքները բարի են և ի վերջո կատարվում են», – հայտարարել է նա։ 

Ադրբեջանցի պատգամավորների Երևանում լկտի պահվածքն արդեն նորություն չէ։ Հետաքրքիր է, սակայն, որ Կապույտ մզկիթը կառուցվել է 1768 թ-ին իրանցիների կողմից։ Այդ ժամանակ ադրբեջանցի պատգամավորների նախնիները քոչվորությամբ էին զբաղվում։

Նյութի աղբյուր՝ 24news

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ