19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Տպավորություն կա, որ քննիչ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում. Տիգրան Աբրահամյան

Որքան ավելի մանրամասն իշխանության և նրան հարակից տարբեր դեմքեր փորձում են «հիմնավորել» քննիչ հանձնաժողովի աշխատանքների «անաչառությունը» այնքան ավելի հստակ է դառնում դրա իրական նպատակները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ուշադիր նայեք քննիչ հանձնաժողովի անդամների, արտախորհրդարանական հնչեղ անուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ինչ նպատակով են նրանք մասնակցելու քննիչի աշխատանքներին։

Տպավորություն կա, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում, թե ով որ ուղղությամբ պետք խոսի և զարգացնի իշխանական ավանդական կարգախոսները, նույնիսկ նախատեսված թեզերի անոնսներն է արդեն վազող տողով գնում։

Կրկնում եմ՝ սա ոչ թե ենթադրություն կամ կանխատեսում է, այլ արդեն հնչող հայտարարություններից արված ծաղկաքաղ։

Թե բա վերահսկող գործառույթ»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ