22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«5165 շարժումը» դատական համակարգի ուշադրությունն է հրավիրում գործադիրին վեթինգի ենթարկելու հնարավորության վրա

Ընթացիկ քաղաքական գործընթացների դիտարկումն ու վերլուծությունը թույլ են տալիս հաստատելու, որ այսօր առավել, քան երբևէ խախտված է իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, քանի որ պետական իշխանության թևերի միջև գոյություն չունեն փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմներ, իսկ քաղաքական իշխանության գործունեությունը չի ենթարկվում ինստիտուցիոնալ այլ սահմանափակումների։

Նշված գնահատականի հիմքում հետևյալ նկատառումներն են։

Առաջին՝ իշխանության ձևավորման առաջնային մարմնի՝ Ազգային Ժողովի որոշումները կանխորոշված են ի սկզբանե, քանի որ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ամբողջապես վերահսկում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Երկրորդ՝ ուժային կառույցները գտնվում են ոչ թե կառավարության, այլ անձամբ վարչապետի հրամանատարության ներքո, ինչը հաճախ գործածվում է որպես հարկադրանքի լծակ ինչպես քաղաքական մրցակից ուժերի ու անհատների հանդեպ, այլև իշխող քաղաքական ուժի ներսում այլախոհության հնարավոր դրսևորումները ճնշելու համար։

Երրորդ՝ առանց այն էլ սահմանադրաիրավական չնչին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի պաշտոնում Ազգային Ժողովի իշխող խմբակցությունն առաջադրել է մարդու, ով կառավարության անդամ էր, ամբողջությամբ կիսում է իշխող թիմի քաղաքական նպատակներն ու պատասխանատվությունը։

Չորրորդ՝ քաղաքական իշխանությունը մեծ թափով ձեռնամուխ է եղել դատական համակարգի անկախությունը վերացնելու գործին, ինչի վկայություններից են ՀՀ սահմանադրական դատարանի կազմում քաղաքական նկատառումներից բխող փոփոխությունները, վարչապետի կոչով դատարանների շրջափակումները, վարչապետի ու նրա մերձավորների կողմից դատավորների հասցեին հնչեցրած վիրավորական ու սպառնալից արտահայտությունները, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարումը քաղաքականապես ոչ չեզոք անձի վերապահելը, Բարձրագույն դատական խորհրդում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորության մեծացումը և վերջապես առանձին դատավորների հանդեպ սկսված քաղաքական հետապնդումները, որոնցից ամենացայտունը դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու դեպքն էր։ 

Գործող իշխանությունների կողմից տևական ժամանակ շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանի դատական համակարգում կա կոռուպցիա, որը պետք է վերացնել դատաիրավական բարեփոխումների և վեթինգի միջոցով։ Հատկանշական է, որ վեթինգն իրականացվում է ոչ թե համակարգային բարեփոխումների միջոցով, այլ ըստ քաղաքական նպատակահարմարության, առանձին ու տեղային լուծումներով, ինչը հակասում է վեթինգի պոզիտիվ բովանդակությանը և ունի հստակ հակաժողովրդավարական դրսևորում։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, գտնում ենք, որ իշխանությունների գործողություններն այս ուղղությամբ ցույց են տալիս, որ նրանց նպատակը ոչ թե դատական համակարգը կոռուպցիայից մաքրելն ու համակարգի ինքնուրույնությունը բարձրացնելն է, այլ, ճիշտ հակառակը, դատական համակարգն իրենց կցորդը դարձնելը, ինչը երկիրը դիկտատուրայի վերածելու անհերքելի նշան է։

Իր անկախությունն իսպառ կորցնելու վտանգի առաջ կանգնած ՀՀ դատական համակարգը, սակայն, այս վտանգավոր միտումներին արձագանքում է ոչ ադեկվատ, սահմանափակվում է հայտարարություններով և չի ապավինում ինստիտուցիոնալ գործիքակազմին։

Դատական համակարգի անկախությունն ապահովելու, հետևապես և փոխզսպումների ու հակակշիռների համակարգը պահպանելու համար դատական համակարգն ինքը պետք է վեթինգ իրականացնի գործադիրի նկատմամբ։ ՀՀ օրենսդրությունը մասամբ ընձեռում է դրա հնարավորությունը, ինչից, սակայն, անհասկանալի պատճառներով, դատական համակարգի անկախության հարցում շահագրգիռ դատավորները չեն օգտվում։ Օրինակ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն, վարչական դատարանը կարող է քաղաքացու, տնտեսվարողի նկատմամբ ակնհայտ անօրինական վարչական ակտը ոչ միայն չեղարկել, այլև կայացնել լրացուցիչ որոշում, որով կբարձրացվի ակնհայտ անօրինական ակտ կայացրած պետական մարմնի պաշտոնատար անձի պատասխանատվության հարցը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ