22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ԱՅԳԵՍՏԱՆ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը նախկինում հայտնի է եղել Կոչբեկ, Կոշբեկ, Քոչբեկ, Քոչբեկլու, Կոչբեկլու անուններով։ 1998 թվականին վերանվանվել է Այգեստան։ Այն հիմնադրվել է Խաչենի մելիքությունից՝ Ջրաբերդից, 1739-1740 թվականներին եկած երեք հարուստ ընտանիքների կողմից։
 
Գյուղի բնակիչները թուրքերի ու պարսիկների հարձակումներից փրկվելու համար ստիպված մի քանի անգամ լքել են իրենց բնակավայրը, կամ այսպես ասած «քոչել են», այնուհետև նորից վերադարձել և վերահաստատվել։ Քոչբեկը՝ գյուղի նախկին անվանումը այստեղից էլ առաջացել է։
Ներկայիս գյուղը հիմնվել է 1960-1969 թվականներին, երբ գյուղից մոտ 2 կիլոմետր հյուսիս գտնվող Հին Քոչբեկից բնակիչները տեղափոխվել են ավելի ցածրադիր հարթավայրային գոտի։ Հին Քոչբեկի հիմնադրման մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Հադրութից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 75 կմ հեռավորութան վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1031,99 հա տարածք, որից 797,5 հա գյուղատնտեսական նշանակություն, 185,15 հա անտառային հողեր։
Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի (15-19-րդ դարեր), Սբ. Հարության եկեղեցի (1741 թիվ), որը, ըստ տեղաբնականների, կառուցվել է Մելիք Եգանի թոռ Եսայի բեկի կողմից։
 
Համայնքի բնակչության թիվը մինչև հանձնելը կազմել է 316 մարդ, գյուղն ունեցել է 73 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ