10 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Երբ ժողովուրդն ատում է իր անցյալը, ապա ապագա չի կարող ունենալ». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովետական ժամանակաշրջանն իմաստավորելու պահանջը հիմա կարևոր է մեզ համար, որովհետև երբ ժողովուրդն ատում է իր անցյալը, ապա ապագա չի կարող ունենալ. ապագան անցյալի շարունակությունն է ու զարգացումը։

Բոլոր թերություններով հանդերձ, սովետական շրջանը կրոնական ու ցեղային համայնքի արխայիկ հարաբերություններից մոդեռն հասարակությանն անցնելու ժամանակաշրջան էր՝ կրթություն, ինդուստրիալիզմ։ Երևանն արխաիկ գյուղից պոլիս դառնալու փուլ էր անցնում, թեկուզ՝ ոչ ամբողջությամբ ավարտված։

Սովետական ռեժիմը համաշխարհային նշանակության էքսպերիմենտ էր, ինչպես ամերիկյան ու ֆրանսիական հաղափոխություններից հետո ձևավորված մոդեռնիստական մյուս նախագծերը։

30 տարվա ընթացքում մենք փորձեցինք ոչ թե առաջ գնալ, այլ մոդեռնից վերադառնալ կրոնական ու ցեղային նացիոնալիզմի վրա հիմնված հասարակության, ինչն անհնարին էր (տես Հանրապետական կուսակցության Պահպանողականությունը)։

Արխաիկային վերադառնալու փորձը տրամաբանորեն պետք է ձախողվեր, ինչը և տեսնում ենք։

Կարճ ձևակերպենք, մենք սովետական մոդեռնից անցում կատարեցինք ոչ թե դեպի պոստմոդեռն, այլ դեպի արխաիկա՝ արխաիկ տնտեսություն, արխաիկ բանակ, արխաիկ հարաբերություններ»։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ