04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սեւանում այս սեզոնին ջրահեղձման դեպք չի գրանցվել

Այս սեզոնին Սեւանում ջրահեղձման դեպք չի գրանցվել: Հայաստանի ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր,լրագրողներին տեղեկացնելով այս մասին, համեմատության համար նշեց,  որ  անցյալ տարվա նույն ժամանակահատվածում խեղդվել է մեկ հոգի:  Նա հիշեցրեց նաեւ, որ այս  փետրվարին  սառցակալման ժամանակ գրանցվել է  մահվան  3 դեպք: Բերվեց նաեւ անցած տարվա ամբողջ ընթացքում գրանցված ջրահեղձների թիվը՝  6  դեպք, որից 3-ն ինֆարկտի պատճառով:

Ըստ բանախոսի՝ դեպքերը հիմնականում  տեղի են ունեում օրվա երկրորդ կեսին՝  ժամը 4-ից հետո: Լողափերի սեփականտերերին  Սամվել Մկրտչյանը հորդորում է ունենալ լիցենզավորված փրկրարաներ, նշելով, որ առանց ջրափրկարարական և բուժսպասարկման կետի՝ սեփականատերերն իրավունք չունեն սպասարկել լողափեր:

Բանախոսը խորհուրդ տվեց լողալ միայն վերահսկողություն իրականացվող տարածքներում, կարեւորելով  ուշադրությունը  երեխաների նկատմամբ:

Ի դեպ, Սամվել Մկրտչյանի տեղեկացմամբ, սեպտեմբերին մեր հատուկ ջոկատն ընդգրկվել է Վրաստանում իրականացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ