29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշոտյանը դեռ չի շտապում. ՛՛Ճտերն աշնանն են հաշվում՛՛

՛՛Ես կառաջարկեմ սպասել աշնանը, որպեսզի ճտերին հաշվենք, այս հարցը կարող է հնչեղություն ունենալ բացառապես դեկտեմբերի 25-ից հետո, և ես վտահ եմ, որ մենք հասցնելու ենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանն՝ ի պատասխան հարցին, որ պարտադիր սոցիալական վճարներից հրաժարվելու համար դիմումներ ներկայացնելու ժամկետը սպառվում է 5 օրից, սակայն բուհերը դեռ չեն հասցրել ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալ և աշխատակիցներին հնարավորություն ընձեռել դիմուլ գրել սոցիալական վճարներից ազատվելու համար։

Նախարարը վստահեցրեց՝ մինչ վերջնաժամկետը նախարարությունը կունենա այն դասախոսների համար խնդրի լուծումը, որոնց օգնելու նպատակով արագացրել է հիմնադրամներ ստեղծելու գործընթացը: Միաժամանակ նա նշեց, որ բուհ-երը հիմնադրամ դարձնելու գործընթացը սկսվել է դեռևս տարիներ առաջ, երբ պարտադիր կուտակային կենսաթոշակի կամ 
 պարտադիր սոցիալական վճարի մասին ընդհանրապես խոսք չկար: ՛՛Բուհ-երի՝ հիմնադրամ վերածելու գործընթացը միտված է բացառապես ակադեմիական ազատությունների և բուհական ինքնավարության ընդլայնման ցանկությամբ՛՛,-ասաց նա:

Աշոտյանն ընդգծեց, որ այս հարցով բուհերի ղեկավարների հետ զրուցել է, և իրեն հավատացրել են, որ միայն երիտասարդ դասախոսների խնդիրն են փորձում լուծել, այլ նաև մյուսների, ովքեր այս խպնդրով մտահոգվում են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ