22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերջապես ո՞վ է ՀԱՖ նախագահը. գործը վիճարկվում է դատարանում

՛՛Պարոն Գագիկ Աղաջանյանն իր արբանյակների միջոցով ինձ դատի է տվել: Ինձ մի քանի օր առաջ նամակ եկավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, ըստ որի ես հունիսի 22-ին պետք է ներկայանամ դատարան:

Գ. Աղաջանյանը փորձում է ամեն գնով ինձանից խլել ֆեդերացիան: Քանի որ ես լիարժեք չպատկերացրեցի ներկայանալու եւ հայցի պատճառը, ուրբաթ օրը չներկայացա դատարան՛՛,- այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պինտոյանը:Նրա խոսքով՝ Գագիկ Աղաջանյանն իրեն դատի է տվել ֆեդերացիայի՝ դեկտեմբերին անցկացված  համագումարի պատճառով: Ինքն արդեն գտել է  ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի նոր թեկնածու, բայց նախընտրում է դեռեւս անուն չտալ:

Ինչ վերաբերում է դատին, ապա Մկրտիչ Պինտոյանի տեղեկացմամբ՝  այն  հետաձգվել է մինչեւ հունիսի 25-ը :

՛՛Գ. Աղաջանյանի կողմից դատական հայց է ներկայացվել, ըստ որի վիճարկվում է դեկտեմբերյան համագումարի ընթացքում  կանոնադրության կետերից մեկի փոփոխությունը:…Իրականում ոչ թե կանոնադրության կետերից մեկի վիճարկումն էր, այլ այս դատական հայցն ուղղված է իմ դեմ: Դատարանից եկած նամակից հետո  երեկ գնացի դատարան: Սակայն մինչ այդ իմ փաստաբանի միջոցով դիմեցի դատարան, որպեսզի մեզ մի փոքր էլ ժամանակ տրամադրեն, որպեսզի ես հասկանամ՝ հարցն ինչն է: Երեկ կայացավ դատը` դատավոր Ռ. Վարդազարյանի գլխավորությամբ: Դատն ինձ հիշեցրեց իսկական շոու՛՛,- հայտարարեց բանախոսը:
՛՛Երբ ես երեկ դատարանում ներկայացա որպես Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, դատավորը չընդունեց այդ փաստը, նշելով,  որ նախագահի անվան շուրջ վիճաբանություն կա, քանի որ մյուս կողմը ապրիլ ամսին համագումար է անցկացրել, եւ նրանք ընտրել են նախագահ: Ես ներկայացրեցի դատավորին, որ ապրիլին անցկացրած համագումարի արդյունքները ես բողոքարկել եմ Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայությունում, որոնք պարզել եւ անվավեր են համարել ապրիլին Գ. Աղաջանյանի անցկացրած համագումարը՛՛:

Արդարադատության նախարարության վերահսկողության բաժինը, Մկրտիչ Պինտոյանի խոսքով, անվավեր է ճանաչել այդ համագումարը: ՛՛Դատավորը երեկ ուղղակի չկողմնորոշվեց` ինչը ինչոց է, ով ով է եւ ով է ի վերջո օրինական նախագահը այս ֆեդերացիայի՛՛,-ասաց նա:

Հաջորդ դատական նիստը կայանալու է հուլիսի 3-ին, որտեղ Մ. Պինտոյանը պետք է ներկայացնի տեղեկանք, որ ինքն է ֆեդերացիայի նախագահը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ