05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այսօր ԱԱԾ աշխատակցի օրն է

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի պետական և ազգային անվտանգության աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական օրը:

Ազգային անվտանգությունը պետության ու նրա քաղաքացու կյանքի ու կենսական շահերի պահպանությունն է օտար և ներքին ոտնձգություններից: Տոնի պատմությունը սկիզբ է առնում 1917 թվականին: Հենց այս օրը կազմավորվեց ВЧК-ն (Всероссийская чрезвычайная комиссия):Այնուհետև այս համակարգը բազմիցս փոխեց իրանվանումը` ԿԳԲ-ի, ՕԳՊՈՒ-ի, ՊԱԿ-ի:

Դեկտեմբերի 17-ը ԽՍՀՄ-ում նշվում էր որպես Չեկիստի օր: Ավանդույթի համաձայն պարգևատրվում և խրախուսվում էին փայլուն արդյունքներով աչքի ընկած անվտանգության աշխատակիցները:

Ինչպես խորհրդային շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում դեկտեմբերի 20-ը նշվում է որպես պետական և ազգային անվտանգության աշխատակցի օր: Շնորհավորում ենք ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին և մաղթում նրանց աշխատանք միայն խաղաղ պայմաններում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ