22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՋՐԱՂԱՑՆԵՐ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
Այն գտնվում է Ասկերան շրջկենտրոնից 41 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից` 24 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 455,14 հա տարածք, որից 288,55 հա գյուղատնտեսական նշանակության, 150,32 հա անտառային հողեր։ Ջրաղացներ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Գյուղի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Փասին», «Ճըրմիճրին», «Բաբունց», «Մոսունց» և «Վանունց»։ Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (1882 թ.), Սբ. Վանես եկեղեցի (XIII դ.), Բանունց եկեղեցին։ Ընդհանուր առմամբ՝ գյուղի տարածքում հաշվառված է 24 հուշարձան։
 
Ջրաղացներ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 132 մարդ, կա 42 տնտեսություն։ Մինչ օկուպացիան, բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էր բուժկետ և ակումբ»:
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ