09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Կապիտուլյանտներ, այլևս «ննջարանները թուրքերից պաշտպանելու» կարիք չկա՞»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտներ, այլեւս «ննջարանները թուրքերից պաշտպանելու» կարիք չկա՞։

Պատերազմի ժամանակ ապագա կապիտուլյանտների սիմվոլը ինքնամոռաց կոչ էր անում պաշտպանելու հայ ընտանիքների ննջարաններն ադրբեջանցի թուրքերից։

Կապիտուլյացիայից հետո նա ազդարարեց «խաղաղության դարաշրջանի» մասին, բայց փոխարենը թշնամին սահուն ու հանգիստ գրավեց Հայաստանի տարածքի 41 քառակուսի կմ։

Դրանից հետո կապիտուլյանտը Թուրքիայից «դրական ազդակներ» ստացավ ։

Հետո մեկնարկեց հայ ընտանիքների ննջարաններին սպառնացող թուրքերի հետ բանակցությունները։

Ննջարաններն այլեւս թշնամուց պաշտպանելու կարիք չկա՞։

Թե՞ կարեւորը աթոռն է ,շատ փողն ու առեւտրի զարգացումը։

Պոպուլիստներ.․․»։

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ