02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել ասուլիս հրավիրելու որոշում։ Սերժ Սարգսյանը չի մտափոխվել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Չի եղել որոշված ասուլիս, որը դարձել է հարցազրույց։
Եղել է հանրությանը տեղեկացնելու խնդիր եւ լավագույն ձեւաչափն ընտրվել է հարցազրույցը։
Այսօր աչքովս ընկավ մի լուր, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի գալիք հարցազրույցին։
Բնական եմ համարում այն , որ մեծ ուշադրություն կա ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի հանդեպ եւ նորմալ եմ վերաբերվում նման արտահոսքերին։
 
Բայց մի կարեւոր ճշգրտում։
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել ասուլիս հրավիրելու որոշում։
Սերժ Սարգսյանը չի մտափոխվել։
Մենք պետք է տեղեկացնենք հանրությանը կարեւոր խնդիրների եւ մասնավորապես Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մանրամասն եւ համապարփակ:
Ուստի ,հաշվի առնելով այս ամենը, որոշում է կայացվել հանրային լրատվական տեղեկացման ձեւերից ընտրել հարցազրույցի ձեւաչափը, ինչը հնարավորություն կտա ամբողջապես ներկայացնել խնդիրը մեր հանրությանը»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ