25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Հարցազրույցները մեկնարկեցին

Այսօր մեկնարկել են
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի այս տարվա հավակնորդների հետ հարցազրույցները:

Հունիսի 26-ից  մինչեւ հուլիսի 11-ը, ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները,  կանցկացվեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի 2012թ. հավակնորդների հետ հարցազրույցները:

Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցում են  121 ուսանող հետեւյալ 5 համալսարաններից ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանից (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից (ՀՌՍՀ) եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից (ԵՏԱ):

Մրցանակաբաշխությանը նաեւ մասնակցում են  70 աշակերտ ֆիզ-մաթ թեքումով 7 դպրոցներից՝ ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցից, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցից, «Քվանտ» վարժարանից, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանից, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից, Վանաձորի «Էվրիկա» վարժարանից եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից:

2012թ. նախատեսված են հետեւյալ անվանակարգերը՝

Գլխավոր մրցանակ

Լավագույն ասպիրանտ (I եւ II կարգեր)

Լավագույն մագիստրանտ (I եւ II կարգեր)

Լավագույն բակալավր (I եւ II կարգեր)

Լավագույն սփյուռքահայ մասնակից

Լավագույն ուսանողուհի

Լավագույն աշակերտ

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ