22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵԽ-ն այն հարթակը չէ, որի համար ԼՂ խնդիրը գերակա պետք է համարել. ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահ

Քիչ առաջ ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովում  քննարկվել եւ ընդունվել է   Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին առնչվող զեկույցը, որ  ներկայացրել է գերմանացի պատգամավոր, ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակված  Քրիստոֆեր  Շտրասերը:

Այս մասին  Ստրասբուրգից  Henaran.am-ին փոխանցում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

“ Ադրբեջանական կողմը առավոտից մոբիլիզացրել էր իր ողջ լոբբիստներին, իր ողջ խավիարակերներին/Ադրբեջանի կողմից կաշառված եվրոպացի պատգամավորները,-խմբ./, որպեսզի տապալի այդ զեկույցի ընդունումը  հանձնաժողովում”,-ասաց Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնելով, որ եթե զեկույցը տապալվեր հանձնաժողովում, այն լիագումար նիստի օրակարգ չէր մտնի:

Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, առավոտյան 8:30-ից բուռն  քննարկումներ են գնում հարցի հետ կապված: 25 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ զեկույցը ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովում  ընդունվեց, ինչը, պատգամավորի խոսքով, նշանակում է, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, ընդունված զեկույցը շատ կարեւոր է:

Մոտ երկու ժամ առաջ ավարտվել է նաեւ ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահ, Ալբանիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Էդմոնդ  Հախինաստոյի ելույթը, որին հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանը:

Մասնավորապես, մեր զրուցակիցը ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահին հիշեցրել է, որ   Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի  կողմից անկախության միակողմանի հռչակումը հաստատել է`հիմք ունենալով ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքը, եւ հաստատել է, որ դա չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Նաիրա Զոհրաբյանն այնուհետ հարցրել է, թե չի՞կարծում արդյոք պարոն Հախինաստոն, որ ԼՂ ժողովուրդը եւս իրավունք ունի օգտվելու ազգերի ինքորոշման իրավունքի սկբունքից:

“Հարցի պատասխանը մեզ համար կարեւոր էր երկու առումով: Նախ, նա ասաց, որ իր գնահատմամբ՝ ԵԽ-ն այն հարթակը չէ, որի համար ԼՂ խնդիրը գերակա պետք է համարել: Սա ես պատասխան եմ համարում Ադրբեջանի եւ իր խավիրակեր լոբբիստների  համառ  ջանքերին` ԵԽԽՎ-ում վերականգելու ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը:

Կարծում եմ, ԵԽԽՎ նախարարների կոմիտեի այս գնահատականը նաեւ կարեւոր կլինի ԵԽԽՎ նախագահ Մինյոնի համար, որպեսզի նա չփորձի համառորեն հանդիպում նախաձեռնել ՀՀ եւ Ադրբեջանի  պատվիրակությունների միջեւ”,- Henaran.am-ին փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատասխանի երկրորդ հատվածը, որը կարեւորեց Նաիրա Զոհրաբյանը,  հետեւյալն է. ” Էդմոնդ  Հախինաստոն , իհարկե, ասաց, որ Կոսովոյի խնդիրը, ինչպես նաեւ այլ նմանատիպ խնդիրները, պետք է առանձին դիտարկել,  բայց այդուհանդերձ ասաց, որ  Կոսովոյի անկախության հռչակման հիմքում ընկած է ազգերի ինքնորոշման  իրավունքի կարեւրոգույն սկզբունքը եւ շեշտեց, որ այն այն պետք է հարգել”:  ԵԽԽՎ-ն վաղը կշարունակի իր աշխատանքները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ