22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարո՞ղ էի կանխել պատերազմը, իհարկե, կարող էի, երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջները ընդունեի․ ինձ արդարացում չկա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կարելի էր կանխել 2016 թվականի ապրիլյան պատերազմը։

«Եթե Հայաստանը դիվանագիտական ճկունություն ցուցաբերեր, 2016 թվականի պատերազմը տեղի չէր ունենա», – առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։

Փաշինյանը 2016 թվականի պատերազմի մասին պատմեց իր ու Արցախի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանի՝ Կոմանդոսի խոսակցության մասին։

Արարատի մարզի Սայաթ–Նովա գյուղում միջոցառում էր կազմակերպված, այնտեղ էր նաև Կոմանդոսը, երբ դուրս էինք գալիս, առաջարկեցի իրար հետ գնանք Երևան ու ողջ ճանապարհին հետաքրքրվում էի նրանից ապրիլյան պատերազմի մասին։ Ի՞նչ էր դա, Արկադի Տեր–Թադևոսյանն էլ ասաց՝ «это была разведка боем», այսինքն՝ ինքն իր համոզմունքն էր հայտնում, որ դա հետախուզական գործողություն է․ հետախուզական գործողությունը նախորդում է պատերազմական որոշակի պլանի կիրառմանը, փորձարկվում է ու որոշակի սրբագրումներ է արվում։ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կարելի էր կանխել այն պայմաններով, ինչ պայմաններով ես կարող էի կանխել 2020 թվականի սեպտեմբերի պատերազմը», – ասաց նա։

Կարո՞ղ էի ես կանխել պատերազմը, իհարկե, կարող էի, երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջները ընդունեի, պատերազմը կկանխեի, բայց հիմա ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չընդունելը, գուցե թե, լեգիտիմ մեղադրանք է իմ հասցեին, որ ես պետք է գնահատեի իրավիճակը, գայի ու ասեի՝ ժողովուրդ, գիտեք ինչ, սենց ա իրավիճակը, պետք է գնալ զիջումների, որ պատերազմից խուսափենք։ Հիմա ես շատ եմ դրա մասին մտածում, բայց ուրիշ բան էլ կա՝ ես պետք է ինձ համոզեի, որ ճիշտ է դա։ Ես հիմա չեմ ուզում բաներ ասեմ, որ թվա, թե ուզում եմ ինձ արդարացնեմ, չեմ ուզում ինձ արդարացնեմ, ընդհանրապես, ինձ արդարացում չկա», –անկեղծացավ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ